Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպմանը զուգընթաց ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Տեսանյութ


Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպմանը զուգընթաց ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Տեսանյութ
Հունիս 16 18:50 2021

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասաց՝ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին և նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:

 
 

Ցուցարարները բարձրաձայնել են Արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաև մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսևորել և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում