Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայդենն ավելի քան 1 րոպե դուրս չի եկել մեքենայից (տեսանյութ)


Անհարմար պահ. Պուտինի հետ հանդիպմանը եկած Բայդենն ավելի քան 1 րոպե դուրս չի եկել մեքենայից (տեսանյութ)
Հունիս 16 18:08 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս գալուց առաջ ավելի քան մեկ րոպե է անցկացրել արդեն կայանված մեքենայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն այն պահի մասին է, երբ Բայդենը ժամանել է ժնևյան «Լա Գրանժ» վիլլայի մոտ, որտեղ մեկնարկել են նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Տեսանյութում երևում է, որ Շվեյցարիայի նախագահը կանգնած է մի քանի մետր հեռավորության վրա և պատուհանի միջոցով է նայում Բայդենին:

Նշենք, որ Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: