«Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից


«Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից
Հունիս 16 15:59 2021

Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զավթած թուրքը շուշեցիներից մեկի՝ Նարինեի տանը եղած լուսանկարները տեսագրել է և ուղարկել նրան։

«Այս տեսանյութը շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։

Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին։

Ոչինչ չի վերցրել ոչ իր և ոչ էլ երեխաների իրերից։

Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։

Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։

Թուրքը ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «Ես ձեզ ցա՞վ եմ պատճառում»։

Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս եւ ընտրեք Նիկոլին, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։