«Նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին…սա իրոք, գերեզմանափոր է… ». Սենոր Հասրաթյան


«Նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին…սա իրոք, գերեզմանափոր է… ». Սենոր Հասրաթյան
Հունիս 16 11:27 2021

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «..Նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին: Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների:

Նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա մեկուսացնել ցանկացած ճանապարհով… Մեկուսացնել, քանզի հանրային հարաբերություններում այդ տականքի հետագա մասնակցությունը հղի է ավելի սարսափելի հետևանքներով, քան արդեն ունենք… Ներհայկական անտրամաբանական զարգացումների արդյունքում մենք տարածաշրջանային երբեմնի գործոնից վեր ենք ածվել այլոց գրպանի մանրադրամի, որն ով ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում է… Օգտագործում է անխնա, առանց հաշվի առնելու հայկական Ես-ը…

Եվ այդ ամենը մեկի պատճառով… Հայը կորցրել է ինքնատիրապետումը և մոլորյալ հոտի նման գնում է այնտեղ, որտեղ նրան տանում է սրբություն չունեցող Հայոց բոլոր ժամանակների թիվ մեկ ինքնամոռաց տականքը… Ժո՜-ղո՜-վու՜րդ, սա իրոք, գերեզմանափոր է… Մեր եղածի ու չեղածի գերազմանափորը, որը հանուն իր անձնականի (իսկ իականում, հանուն ոչնչի) պատրաստ է թաղել այն, ինչն արժանապատիվ հայի համար ոչ միայն արժեք, այլև ապրելու իմաստ է…»։