«Աստված իմ, ես կետի երախում եմ, և նա փորձում է ինձ կուլ տալ». ԱՄՆ-ի ափերի մոտ կետը կուլ է տվել տղամարդուն, ապա դուրս նետել նրան


«Աստված իմ, ես կետի երախում եմ, և նա փորձում է ինձ կուլ տալ». ԱՄՆ-ի ափերի մոտ կետը կուլ է տվել տղամարդուն, ապա դուրս նետել նրան
Հունիս 14 05:18 2021

ԱՄՆ-ում սապատավոր կետը կուլ է տվել լոբսթերների որսորդ Մայքլ Փաքարդին. բարեբախտաբար, տղամարդը ողջ է մնացել, հայտնում է BBC News-ը:

 Նա մանրամասնել է, որ նավից ջրասուզվելուց հետո հանկարծ հայտնվել էր կետի երախում ու այնտեղ մնացել մոտ 30-40 վայրկյան: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի նահանգի Պրովինսթաուն քաղաքի ափից ոչ հեռու: 

«Ես ուժեղ ցնցում զգացի, և ամեն ինչ մթնեց: Հետո մտածեցի` Աստված իմ, ես կետի երախում եմ, և նա փորձում է ինձ կուլ տալ: Ես կմեռնեմ», - ասել է Փաքարդը: Նրա խոսքով՝ այդ վայրկյաններին ինքը մտածում էր ր կնոջ և երկու որդիների մասին:

Հանկարծ կետը բարձրացել է ջրի մակերևույթ, ցնցել գլուխը և ազատ արձակել տղամարդուն, որին հաջողվել է ապահով նավին հասնել:

Փաքարդը պատմել է, որ կինը վաղուց է խնդրում իրեն մեկ այլ աշխատանք գտնել, բայց ինքը չի պատրաստվում հրաժարվել ջրասուզակի 40-ամյա կարիերայից: