Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն CPS բենզալցակայանի մոտ բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն CPS բենզալցակայանի մոտ բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Հունիս 13 21:40 2021

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում, Mazda մակնիշի ավտոմեքենան՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»:

 

Վիրավորին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ կայքում:

 
 
 
 

 

 

 

 

Մանրամասները՝ կայքում: