Մահվան ելքով վրաերթի հեղինակն Ալավերդու քաղաքապետն է


Մահվան ելքով վրաերթի հեղինակն Ալավերդու քաղաքապետն է
Հունիս 11 10:47 2021

Լոռու մարզում, հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդու քաղաքապետն է։



loading...