Ռուսաստանը ակնկալում է Ղարաբաղում ականազերծման գործընթացի արագացում. Զախարովա


Ռուսաստանը ակնկալում է Ղարաբաղում ականազերծման գործընթացի արագացում. Զախարովա
Հունիս 10 21:47 2021

Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացը կարագանա: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ այս (ականազերծման-խմբ.) գործընթացը կարագանա», – ասել է Զախարովան և հավելել. «Տարածքը ականազերծելու խնդիրը ցանկացած զինված հակամարտության հետևանքներից ամենավտանգավոր և դժվար վերացվող խնդիրներից է: Եվ Ռուսաստանը լուրջ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացում»:

Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքը, հավելել է Զախարովան:

«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների»,-ասել է նա: