«Որբերը» սերիալից հայտնի Աննա Սարգսյանը նշանադրվել է


«Որբերը» սերիալից հայտնի Աննա Սարգսյանը նշանադրվել է
Հունիս 10 00:23 2021

«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի, գրում է Blognews-ը:

Կայքի հաղորդմամբ` օրերս Աննա Սարգսյանը նշանադրվել է:

Իր ֆեյսբուքյան էջում նա կիսվել է լուսանկարով ու տեսանյութով, որոնք հետևորդների կողմից հեղեղվել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով: