Սյունիքում Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ shamshyan.com


Սյունիքում Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ shamshyan.com
Հունիս 5 23:55 2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, այդ օրը, ժամը 08։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 21-ամյա Վիգեն Բալաչյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդ Վ․ Բալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։