«Յուրաքանչյուր քրիստոնյա հայի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է»․ Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց չորրորդ զավակին (լուսանկար)


«Յուրաքանչյուր քրիստոնյա հայի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է»․ Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց չորրորդ զավակին (լուսանկար)
Հունիս 5 12:37 2021

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում պատկերված է չորրորդ զավակի՝ Արեգի հետ, ով լույս աշխարհ է եկել անցած տարի։

Ընտանեկան ջերմ լուսանկարին կից արված գրառումից պարզ է դառնում, որ ընտանիքը հայրենիքում մկրտել է կրտսեր որդուն։

«Մկրտությունը յուրաքանչյուր քրիստոնյա հայի, ինչպես նաեւ մեր ընտանիքի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է, - գրել է Էլինան, ապա հավելել, որ երեխայի մկրտությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին՝ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղից սերում է Ջանիբեկյան-Հակոբյան տոհմը։

«1884-1890թթ. կառուցված եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին վերածվել է հացահատիկի պահպանման պահեստի։ Բայց 2011թ․-ին կիսավեր տաճարը լիովին վերականգնվեց եւ օծվեց մեր պապի, իսկական հայրենասերի՝ հայրենի հողին ու արմատներին անսահման նվիրված մարդու ջանքերի շնորհիվ», - նշել է Արթուր Ջանիբեկյանի կինը։