«Եթե ճանաչում եք տեսանյութի տղաներին արձագանքեք»։Արտակ Զեյնալյանը հայ գերիների տեսանյութ է հրապարակել


«Եթե ճանաչում եք տեսանյութի տղաներին արձագանքեք»։Արտակ Զեյնալյանը հայ գերիների տեսանյութ է հրապարակել
Հունիս 4 02:23 2021

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝  հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը  կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:

 

Սիրանուշ Սահակյան + 374 94 907002

Արտակ Զեյնալյան  + 374 91 193526