Նժդեհի ղեկավարությամբ Ղարաքիլիսայում թուրքի հետ կռիվ տված լոռեցու սերունդը չի կարող «սպիտակ դրոշը» պարզած հողատուին դիմավորել. Շարմազանով


Նժդեհի ղեկավարությամբ Ղարաքիլիսայում թուրքի հետ կռիվ տված լոռեցու սերունդը չի կարող «սպիտակ դրոշը» պարզած հողատուին դիմավորել. Շարմազանով
Մայիս 30 17:25 2021

1918-ի մայիսին կային «հայեր»,որ Լոռու մատույցներում աղուհացով թուրքին էին դիմավորում,իսկ այսօր էլի որոշները Լոռիում ջան-ջիգյարով դիմավորում են թուրքի առաջ ծնկի եկած կապիտուլյանտին։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Նժդեհի ղեկավարությամբ Ղարաքիլիսայում թուրքի հետ կռիվ տված լոռեցու սերունդը չի կարող «սպիտակ դրոշը» պարզած հողատուին դիմավորել։

Դարձի եկեք,ամոթ է։

Հայկը միեւնույնն է հաղթելու է թշնամի բելին»,- գրել է Շարմազանովը։