Տղամարդկանց դավաճանության հինգ նշան


Տղամարդկանց դավաճանության հինգ նշան
Մայիս 29 21:25 2021

Կան մի քանի նշաններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե արդյոք ձեր սիրելին սիրուհի ունի:

Նախքան կփորձեք իմանալ դավաճանության մասին` նախ պետք է հասկանաք՝ պատրաստ եք արդյոք այդ տեղեկությանը: Դա անելու համար հարկավոր է ինքներդ ձեզ երեք հարց տալ. «Պատրա՞ստ եք իմանալ դավաճանության մասին», «Ի՞նչ եք անելու այն բանից հետո, երբ բախվեք դավաճանությանը»: Այս մասին ասել է սեքսապաթոլոգ, բլոգեր Քրիստինա Թասպինը, հաղորդում է «Люблю life»-ը:

Առաջին նշանը, որը վկայում է անհավատարմության մասին, այն է, որ տղամարդը թաքցնում է հեռախոսը. անջատում է ձայնը և հաճախակի զանգեր է ստանում: Երկրորդ նշանն այն է, որ տղամարդը սկսում է հետեւել իր արտաքին տեսքին. նա հաճախ է  գնումներ կատարում, սափրվում, այցելում մարզասրահ: Հաջորդ նշանը սուտն է:

Թասպինը չորրորդ նշանն անվանել է հարաբերություններում փոփոխությունը. հաճախակի սեքս, նվերներ, ծաղիկներ կամ հակառակը՝ մտերմությունը դառնում է ավելիհազվադեպ: Եվ վերջինը` զուգընկերոջ ճաշակի փոփոխություն` հագուստի, սեքսի, սննդի առումով: