Զուտ, մտածեք, թե սրանց հեղինակը որ երկրի շահերի սպասարկուն է.Մարիաննա Ղահրամանյան


Զուտ, մտածեք, թե սրանց հեղինակը որ երկրի շահերի սպասարկուն է.Մարիաննա Ղահրամանյան
Մայիս 29 02:13 2021
Տեղեկատվական հոսքերին ակտիվորեն չհետեւող ընկերներիս եւ հետեւորդներիս համար առանձնացրել եմ անվտանգային ու սահմանային իրավիճակի վերաբերյալ այսօր հնչած հայտարարությունները` առանց խմբագրման։ Զուտ, մտածեք, թե սրանց հեղինակը որ երկրի շահերի սպասարկուն է։
?«Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել». Ն. Փ.:
?«Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր». Ն. Փ.:
?«Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում». Ն. Փ.:
?«Ո՛չ, մենք Սև ջրի (արդեն երրորդ անգամ Սեւ ջուր է ասում Սեւ լճի փոխարեն) 30%-ի համար պատերազմ չենք սկսելու, հարցը խաղաղ եղանակով ենք լուծելու». Ն. Փ.:
?«Ասում են` սահման անցկացնելը վտանգավոր է Ղարաբաղի համար: Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը օրինակ, Սեւ լճի տարածքում մեր սահմանը որտեղով է անցնում: Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը նրա հետ, թե Սադարակի հատվածում մեր պետական պարիսպը որտեղով է անցնում։ Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում, դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ կապ կարող է ունենա».Ն. Փ.:
?«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ազգային ազատագրական պայքար է հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, հանուն անկախության».Ն. Փ.:
Հ. Գ. Վերջին միտքը, անշուշտ ճիշտ է, բայց այլ անկյունից. այն մերժման ալիքը, որ այսօր կա Հայաստանում իր դեմ հենց պետականության ու ինքնիշխանության պահպանման համար է։