1794 թվականին ԱՄՆ դրամահատարանի կողմից հատված փոքր պղնձե մետաղադրամը, որը դարձել է ամերիկյան դոլարի նախատիպը, աճուրդում վաճառվել է 840 հազար դոլարով` զգալիորեն ավելի, քան ակնկալում էին աճուրդի կազմակերպիչները, գրում է The Associated Press-ը։
Heritage auctions-ի ներկայացուցիչ Էրիկ Բրեդլին հայտնել է, որ մետաղադրամի համար մեկնարկային գին է սահմանվել 312 000 դոլարը, սակայն «չանցած մեկ րոպե՝ դրա համար առաջարկել է 840 000 դոլար»։
Բրեդլիի խոսքով՝ մետաղադրամը, որը պատկանել է գործարար Բոբ Սիմփսոնին, նախատեսված է եղել վաճառել 350 000-500 000 դոլարի սահմանում:
Նշվում է, որ թեև մետաղադրամը շատ նման է այն արծաթե դոլարներին, որոնք հետագայում հատվում էին Ֆիլադելֆիայի դրամահատարանում, բայց դրանցից տարբերվում է աստղերի բացակայությամբ:












