Երկրին են մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպեր


Երկրին են մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպեր
Մայիս 27 01:10 2021

Մայիսի 27-ին և հունիսի 1-ին երկու խոշոր աստղակերպ կմոտենան Երկրին: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիային կից Մերձերկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի (CNEOS) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Գիտնականների գնահատմամբ` առաջին տիեզերական օբյեկտը՝ 2021 JF1-ը, ավելի մեծ է, քան Նյու Յորքի Ազատության արձանը՝ 94-ից 210 մետր տրամագծով: Այն շարժվում է վայրկյանում մոտ 17 կիլոմետր արագությամբ և մայիսի 27-ին կթռչի Երկրի կողքով:

 

ՆԱՍԱ-ն այն դասել է որպես Ապոլոն խմբի մերձ երկրային ամենավտանգավոր օբյեկտներից մեկը:

 

Երկրորդ աստղակերպը՝ 2021 KT1-ը, թռչում է վայրկյանում մոտ 18 կիլոմետր արագությամբ և դրա տրամագիծը տատանվում է 150-ից 330 մետրի միջև  (համեմատելի է Փարիզի Էյֆելյան աշտարակի հետ): Աստղագետները կարծում են, որ այն Երկրին կմոտենա հունիսի 1-ին և կանցնի 13 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: