Պելեն շնորհավորել է Ռունիին


Պելեն շնորհավորել է Ռունիին
Հունվար 22 13:36 2017

Բրազիլական եւ համախարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն շնորհավորել է անգլիացի Ուեյն Ռունիին «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ուեյն Ռունիին: Նա իր ակումբի եւ երկրի հրաշալի ներկայացուցիչ է եւ անհավանական տաղանդ»,- Թվիթերում գրել է Պելեն:

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (1:1) «Սթոք Սիթիին» խփած գոլի շնորհիվ Ուեյն Ռունին գերազանցեց Բոբի Չարլթոնի ռեկորդը՝ խփելով 250-րդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: