Բայդենի արձանը տեղադրել են, Թրամփինը` ուղարկել պահեստ


Բայդենի արձանը տեղադրել են, Թրամփինը` ուղարկել պահեստ
Մայիս 24 01:44 2021

Հակակորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումից հետո վերաբացվել է Փարիզի Գրևին մոմե արձանների թանգարանը: Այս մասին ասվում է թանգարանի պաշտոնական կայքում:

 

Հավաքածուի հիմնական նորույթը ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի արձանն է, իսկ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի արձանն արդեն ուղարկվել է պահեստ: Բայդենի մոմե արձանը տեղադրվել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի արձանի դիմաց և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կողքին:

 
 

Միևնույն ժամանակ, հավաքածուում դեռևս ներառված է Ամերիկայի նախկին նախագահ Բարաք Օբամայի արձանը: Կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ նա ոչ միայն Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահն է, այլ նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Ընդհանուր առմամբ, թանգարանում, որը գործում է 1882 թվականից, ներկայացված են շուրջ 250 հայտնի գործիչների արձաններ: