Մթերքներ որոնք առավոտյան ձեզ թարմություն կհաղորդեն


Մթերքներ որոնք առավոտյան ձեզ թարմություն կհաղորդեն
Մայիս 23 10:55 2021

Նյարդահոգեբան Իրինա Խվինգիան պատմեց, թե ինչպես կարելի է առավոտյան առույգանալ առանց սուրճի կամ թունդ թեյի:

Ըստ նրա՝ առավոտյան կարելի է շոկոլադով սուրճի հատիկ ծամել: Դրանից ուղեղը չի գերլարվում՝ ի տարբերություն կոֆեինի մեծ դոզայի:

«Կոֆեինը ակտիվացնում է կենտրոնական նյարդային համակարգը, բայց չարաշահելիս՝ հակառակ ռեակցիան է սկսվում: Սրանից ուշադրությունը խանգարվում է, մեծանում է դյուրագրգռությունը: Գերլարված ուղեղը սկսում է վատ գործել»,– ասում է նյարդահոգեբանը՝ Sputnik-ին տված հարցազրույցում:

Մինչդեռ շոկոլադի մեջ B խմբի վիտամինների առկայությունը կանխում է գերլարումը, ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն թողնում և բերում հավասարակշռության:

Շոկոլադով սուրճի հատիկները, մի բաժակ սուրճի համեմատ, սրտի համար պակաս վնասակար են:

Խվինգիան բացատրեց, որ շոկոլադով սրճահատիկները, թեյը կամ սուրճը միայն ժամանակավոր առույգություն են հաղորդում: Օրվա ընթացքում առույգ լինելու համար պետք է ռեժիմ պահպանել և բավարար քնել: