Ինչո՞ւ առավոտյան չի կարելի լոգանք ընդունել


Ինչո՞ւ առավոտյան չի կարելի լոգանք ընդունել
Մայիս 23 10:00 2021

Շատերը  առավոտյան լոգանք ընդունելու սովորություն ունեն, սակայն պարզվում է՝ մաշկի համար դա այնքան էլ օգտակար սովորություն չէ։

Շվեդ մաշկաբանների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավոտյան լոգանք ընդունելը այնքան էլ դրական չի ազդում մաշկի որակի վրա։ Նրանք նշում են, որ լոգանք պետք է ընդունել երեկոյան ժամերին, դա մաշկի վրա առավել բարենպաստ ազդեցություն է թողնում։

Նրանք նշում են, որ երեկոյան ցնցուղ ընդունելիս մաքրվում է օրվա ընթացքում հավաքված կեղտը, ճարպը, շպարը, իսկ երբ երեկոյան լոգանք չեք ընդունում, այդ ամենը մնում է մաշկի վրա, վատ ազդեցություն ունենում, եւ առավոտյան լոգանքը անօգուտ է դառնում։