Ուշադրություն`անկողնային ռեժիմում գտնվող ապագա մայրիկներին


Ուշադրություն`անկողնային ռեժիմում գտնվող ապագա մայրիկներին
Մայիս 21 20:50 2021

Վերջին տարիներին անցկացված հետազոտությունների գլխավոր առարկան մոր և մանկան առողջության պահապանման նորանոր մեթոդների հայտնաբերումն է դարձել: Մանկաբարձ-գինեկոլոգները գտնում են, որ հղիության ժամանակ հաճախ հորիզոնական դիրքում գտնվելը կարող է վտանգավոր լինել մոր և երեխայի առողջության համար:


 

Փորձագետները պնդում են, որ այն կարող է հանգեցնել դեպրեսիայի, մկանային տոնուսի կորստի և տրոմբների առաջացմանը: Նրանք չեն բացառում նաև դիաբետի զարգացումը։ Դրանից բացի, անկողնային ռեժիմի հետևանքով երեխան կարող է նվազ քաշով ծնվել։


Հետազոտողները պնդում են, որ անկողնային ռեժիմը չի նվազեցնում վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Որևէ ապացույց չկա, որ անկողնային ռեժիմը նպաստում է հղիության նորմալ ընթացքին, սակայն կան փաստեր, որոնք ապացուցում են, որ անկողնային ռեժիմը կարող է վտանգավոր լինել մայրերի և նրանց երեխաների համար, պնդում են բժիշկները: