Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողությունները՝ որպես ցեղասպանություն


Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողությունները՝ որպես ցեղասպանություն
Մայիս 16 23:40 2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ստեղծել  մասնագիտական միջազգային կառույց, որը կիրականացնի մոնիթորինգ եւ կվարի պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունների հաշվետվողականությունը, գրում է Тasnim news-ը:

Զարիֆը, որը գտնվում է Իտալիայում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության առցանց նիստին, որը նվիրված էր Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակազդեցությանը: Իր ուղերձում, որը նա արել է Հռոմում Իրանի դեսպանատնից, բարձրաստիճան իրանցի դիվանագետն ասել է, որ ԻՀԿ անդամները պետք է ճանաչեն Իսրայելի հանցավոր գործողությունները՝ որպես ցեղասպանություն:

Նա կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին ընդլայնել իրենց ազգային տրիբունալների իրավասությունը՝ ներառելով դատական հետապնդում հանցագործների նկատմամբ, որոնք կատարում են ռազմական հանցագործություններ եւ ցեղասպանություն Պաղեստինի օկուպացված տարածքներում:



loading...