Օմեգա-3 ճարպաթթուներն իսկապես օգնում են դիմակայել սթրեսին եւ ծերացմանը. ուսումնասիրություն


Օմեգա-3 ճարպաթթուներն իսկապես օգնում են դիմակայել սթրեսին եւ ծերացմանը. ուսումնասիրություն
Ապրիլ 25 13:00 2021

Օմեգա-3 ճարպաթթուներն իսկապես օգնում են դիմակայել սթրեսին եւ ծերացմանը, պարզել ենՕհայոյի համալսարանի գիտնականները:

Mail.ru-ի հաղորդմամբ՝ 40-85 տարեկան ավելորդ քաշ ունեցող 138 մարդ նստակյաց կյանք է վարել: Նրանց կիսել են երեք խմբի: Առաջին խումբը 4 ամիս ամեն օր հավելում է ստացել, որը պարունակել է 2,5 գրամ օմեգա-3, երկրորդը՝ 1,25 գրամ, երրորդը՝ պլացեբո: Մինչ կուրսը եւ դրանից հետո կամավորներին սթրեսի են ենթարկել:

Արյան եւ թքի անալիզները ցույց են տվել կորտիզոլի հորմոնի, բորբոքման մարկերների եւ տելոմերազների մակարդակը: Բջիջների յուրաքանչյուր կիսման ժամանակ տելոմերները կարճանում են, իսկ դրանց երկարությունն արտացոլում է օրգանզիմի իրական տարիքը: Պարզվել է, որ օմեգա-3-ի բարձր չափաբաժինն ավելի լավ է պայքար սթրեսի դեմ, ինչի մասին վկայում են անալիզների արդյունքները: