Ինչպես էր Վանգան գուշակում ճակատագրերը


Ինչպես էր Վանգան գուշակում ճակատագրերը
Ապրիլ 20 12:57 2021

Բուլղարուհի գուշակ Վանգան իր մահից հետո թողել ինչպես ապագայի մասին կանխագուշակություններ, այնպես էլ ճակատագիրը գուշակելու մեթոդներ: Ըստ գուշակին մոտ կանգնած մարդկանց վկայությունների՝ Վանգան սիրում էր գուշակել ջրի վրա և նույնիսկ դա սովորեցնում էր նրանց, ովքեր վերջին տարիներին հոգ էին տանում իր մասին: Չնայած այն բանին, որ նա կույր էր,  իր պնդմամբ՝ ջրի մեջ ինքը տեսնում էր մարդու ապագան և ճակատագիրը:

Ճակատագրի գուշակությունը՝ ըստ Վանգայի

 
 

Գուշակության համար Վանգան օգտագործում էր հասարակ ջուր, 2 մոմ և հայելի: Մեծ թասի մեջ պետք է լցնել ջուր, իսկ մոմերը դնել աջ և ձախ կողմերում: Հայելին պետք է մեծ չլինի:

Վերցրեք հայելին և մոտեցրեք ջրին այնպես, որպեսզի նրա մեջ տեսնեք ջրի արտացոլանքը:


«Ոչ ափը, ոչ հատակ, ոչ մութը, ոչ լույսը: Ցույց տուր ինձ իմ ապագան». մոտավորապես այսպիսի բառեր է արտասանել Վանգան բուլղարերեն լեզվով, որպեսզի գուշակի մարդու ճակատագիրը: Ինֆորմացիան առաջանում էր հայելու մեջ մի քանի րոպե հետո: Դրանք կարող էին լինել ինչպես՝ ապագայի վառ պատկերներ, այնպես էլ՝ անհասկանալի ֆիգուրներ:

Այն, ինչը բացատրության ենթակա չէր, Վանգան վերծանում էր իր ինտուիցիայի օգնությամբ: Նրա մեկնաբանությունները՝

1. Շրջան – անփոփոխություն, փոփոխությունների բացակայություն:

2. Թռչուն – կլինեք հարգված և հարուստ մարդ:

3. Օձ – Ձեր պլաններին կխանգարեն թշնամիները:

4. Օղ – երջանկություն ամուսնության մեջ:

 

5. Ցանց – անազատություն, պետական շենք, կախվածություն:

6. Անծանոթ մարդու դեմք – հիվանդություն և վիշտ ընտանիքում:

7. Ագռավների երամ – տխրություն, մահ, հիվանդություն:

8. Միջատ – մարդկային նախանձ:

9. Ալիք – հանգիստ և երջանիկ կյանք:

10. Խաչ – արմատական փոփոխություններ կյանքում:

11. Ճանապարհ – տեղափոխություն, բաժանում հարազատներից:

12. Աշտարակ – բարդ կյանք:

13. Աստղ – հաջողություն, փառք և փող:

Սակայն մի մոռացեք, որ Վանգան կույր էր, և այս ամբողջ ինֆորմացիան նա ստանում էր այլ ուղիներով: