Toyota Camry-ն բախվել է էլեկտրասյանը և ծառին, ապա գլխիվայր շրջվել․ 6 մարդ հոսպիտալացվել է. ղեկին անչափահաս է եղել


Toyota Camry-ն բախվել է էլեկտրասյանը և ծառին, ապա գլխիվայր շրջվել․ 6 մարդ հոսպիտալացվել է. ղեկին անչափահաս է եղել
Ապրիլ 8 10:09 2021

Ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հայաստանի ԱԻՆ-ից ն հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը եւ ծառին, այնուհետեւ՝ գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը եւ ուղեւորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետեւ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ա․ Թ.-ն, Հ․ Գ․-ն, Է․ Օ․-ն եւ Գ․ Դ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Մ․ Հ․-ի (ծնված 2005 թ․) եւ Ռ․ Ռ․-ի (ծնված 2005 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար։