«Երիտասարդական» նախարարություն․ Արդարադատության նախարարության ղեկավար կազմի միջին տարիքը 32 է.«Փաստ»


«Երիտասարդական» նախարարություն․ Արդարադատության նախարարության ղեկավար կազմի միջին տարիքը 32 է.«Փաստ»
Ապրիլ 8 09:13 2021

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է:

Պարզվում է՝ այս գերատեսչության ղեկավար կազմի միջին տարիքը... 32 է: Մասնավորաբար, նախարար Ռուստամ Բադասյանը 30 տարեկան է, նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ 31, մյուս տեղակալը՝ Արմեն Հովհաննիսյանը՝ 32: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը 29 տարեկան է, նրա տեղակալ Սոսի Վարդանյանը՝ 30:

Մի խոսքով՝ իսկական «երիտասարդական» նախարարություն: Այս, ինչպես նաև աշխատանքային փորձի տեսակետից տարբերվում է միայն օրերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (ծնվ. 1981 թ.)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում