Պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ


Պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ
Ապրիլ 7 20:56 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա նիստի օրակարգից, որում ընդգրկված է Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծը։

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։