Հայաստանը հույս ունի Ռուսաստանից ստանալ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին. Փաշինյան (Տեսանյութ)


Հայաստանը հույս ունի Ռուսաստանից ստանալ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին. Փաշինյան (Տեսանյութ)
Ապրիլ 7 17:40 2021

Հայաստանը հույս ունի ստանալ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին:

«Վաղը ստանալու ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժին: Բայց մենք ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք: Հուսով ենք ձեռք բերել մեծ քանակությամբ պատվաստանյութ, քանի որ այն գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Իր հերթին, Պուտինը խոստացել է բավարարել պատվաստանյութի առումով Հայաստանի կարիքները:

 
 

«Մեր արտադրությունն ընդլայնվում է, և խոսքը բավականին մեծ ծավալի մասին է: Այդ պատճառով կարծում եմ, որ կլուծենք այս խնդիրը, ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների», - ասել է ՌԴ նախագահը: