Դատարանը հայտարարեց, որ գեներալներ Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանն արդարացված են


Դատարանը հայտարարեց, որ գեներալներ Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանն արդարացված են
Ապրիլ 6 18:15 2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց հանցադեպի բացակայության հիմքով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանքը արդարացման հիմքով դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու մասին: Դատարանը միևնույն ժամանակ մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցելու մասին միջնորդությունը: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանը վերացրել է: 

Դատարանը մերժեց նաև ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար դատախազությանը՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասին փաստաբանների միջնորդությունը: Նախագահող դատավորը պարզաբանեց, որ սույն գործով Յուրի Խաչատուրովը և Սեյրան ՕհանյանըՅուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ձեռք են բերել արդարացվածի կարգավիճակ, քանի որ նրանց վերագրվում էր միայն ՀՀ ՔՕ 300.1֊րդ հոդվածը։

Հաշվի առնելով, որ աշխատանքային օրն ավարտված է, դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 13֊ը՝ ժամը 13։00֊ն։
Նշենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

 



loading...