Բարսելոնան նույնպես շնորհավորել է Ռեալին


Բարսելոնան նույնպես շնորհավորել է Ռեալին
Հունիս 4 11:52 2017

Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 12-րդ գավաթը նվաճելու կապակցությամբ:

Քարդիֆում կայացած եզրափակչում «սերուցքայինները» 4:1 հաշվով հաղթել են Թուրինի «Յուվենտուսին»:

«Շնորհավորում ենք Մադրիդի «Ռեալին» Քարդիֆում տիտղոս նվաճելու առթիվ»,- գրված է թվիթերյան էջում տեղադրված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» նաև դարձել էր Իսպանիայի չեմպիոն` «Բարսելոնայից» առաջ անցնելով երեք միավոր: