Տորեսը կարող է տեղափոխվել Մեքսիկա


Տորեսը կարող է տեղափոխվել Մեքսիկա
Հունիս 4 11:14 2017

Մեքսիկական «Կրուս Ասուլը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսի ծառայություններով,- տեղեկացնում է «Marca»-ն:

Նշվում է, որ 33-ամյա իսպանացու տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել իր հայրենակից Պակո Խեմեսը, ով «Կրուս Արուլի» գլխավոր մարզիչն է:

Ըստ աղբյուրի` գալիք շաբաթվա ըթնացքում մեքսիկական ակումբի ներկայացուցիչները կժամանեն Մադրիդ, որպեսզի բանակցություններ վարեն Ֆերնանդո Տորեսի հետ:

Ավելի վաղ Տորեսը հայտնել էր, որ իր ապագան կախված է ակումբի ղեկավարության որոշումից: