«Հողատունե՛ր, հազար ընտրություն էլ «հաղթեք», ալիևների համար ֆուտբոլի գնդակի կարգավիճակ ունեցող «իշխանություն» եք»․ Շարմազանով


«Հողատունե՛ր, հազար ընտրություն էլ «հաղթեք», ալիևների համար ֆուտբոլի գնդակի կարգավիճակ ունեցող «իշխանություն» եք»․ Շարմազանով
Մարտ 17 16:02 2021

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոռոտախո՛ս հողատուներ, հազար ընտրություններ էլ «հաղթեք», դուք կապիտուլացված, 5.000 զոհի պատճառ դարձած, Շուշին, Հադրութը, Թալիշը, Դադիվանքն ու Արցախի մեծ մասը հանձնած, ալիևների համար ֆուտբոլի գնդակի կարգավիճակ ունեցող «իշխանություն» եք։
Ընտրություն լինի կամ չլինի, դուք պատմության մեջ հավասարվել եք Մերուժան Արծրունուն ու Հովհաննես-Սմբատին:
Ազգային շահերին դավաճանողների ցուցակում դուք «պատվավոր» տեղ ունեք։
Եթե կարծում եք՝ ճգնաժամը հաղթահարվելու է, ապա, մեղմ ասած, սխալվում եք։
Ճգնաժամի հաղթահարման ճանապարհը՝ կապիտուլյանտի հեռացումն է»։