Խելքները հացի հետ են կերել․ կարծում են՝ լրագրողին հրելը մարսվելու՞ է․ Բեքարյան


Խելքները հացի հետ են կերել․ կարծում են՝ լրագրողին հրելը մարսվելու՞ է․ Բեքարյան
Մարտ 5 20:07 2021

Նրանց մոտ լավ է ստացվում լրագրողին կոպտել, հրելը։ Խելքները հացի հետ են կերել, իրենց թվում է՝ որևէ էլեմենտ մարսվելու՞ է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով այսօր Եռաբլուրում լրագրողի և «Իմ քայլ»-ի պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը բղավել էր լրագրողի վրա, իսկ Սասուն Միքայելյանը՝ հրել։

«Նրանց թվում է լրագրողին կոպիտ հայացքն անգամ մարսվելու՞ է։ Թե՞ կարծում են՝ դա անող կենդանիների անցյալը մոռացված է»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ լրագրողներին հորդորելով, որ նման իրավիճակներում երբևէ չկոտրվեն և անգամ տրամադրության անկում չունենան, որովհետև տեսնելու են դա անողների անկումը։

Մանրամասները՝ տեսանյութում