«Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»․ Արա Սաղաթելյան


«Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»․ Արա Սաղաթելյան
Մարտ 5 19:22 2021

Այսօր դատարանի բակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նշեց, որ իր կալանքին զուգահեռաբար գնացել է իրեն վարկաբեկելու գործընթաց. «Ինձ մեղսագրվում է, որ ես ստեղծել եմ այդ ֆեյքը․ ես հաստատ եմ ասում՝ ես կապ չունեմ։ Ես նաև դասավանդում են մանկավարժություն և այն ի տարբերություն այլ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շուրջ շփման և վստահության վրա։ Ես պատկերացնում եմ, որ իմ 18, 21 տարեկան ուսանող աղջիկները տեսան այդ ապուշ ռելիզը, մտան այդ ֆեյքն ու տեսան այդ հայհոյախառն տեքստերը։ Ես վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ։ Այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան և զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»,- ասաց Սաղաթելյանը։



loading...