Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի. Տիգրան Աբրահամյան


Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի. Տիգրան Աբրահամյան
Մարտ 2 10:30 2021

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։

Արդյո՞ք Փաշինյանը չգիտի կամ չի հիշում, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի։

Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել։ Քաղաքական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։



loading...