Ադրբեջանում հայ սպանելը դարձել է սուրբ գործ, իսկ մեր դեմագոգ և անգրագետ իշխանությունը մեզ ասում է՝ ռևանշից մի՛ խոսեք․ Արման Նավասարդյան (տեսանյութ)


Ադրբեջանում հայ սպանելը դարձել է սուրբ գործ, իսկ մեր դեմագոգ և անգրագետ իշխանությունը մեզ ասում է՝ ռևանշից մի՛ խոսեք․ Արման Նավասարդյան (տեսանյութ)
Հունվար 28 00:43 2021

Այս իշխանությունը խոստումներ տվեց, ծրագրեր կազմեց, թե ԱԳՆ-ում փոփոխություններ կկատարվեն, թավշյա հեղափոխությունը կմտնի այդ կառույց, մինչդեռ այն թերությունները, որոնք տասնամյակներով կուտակված էին դիվանագիտական ծառայության համակարգում, շարունակվում են. այդ ամենը ցայտուն արտահայտվեց պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ անհրաժեշտ էր անխափան դիվանագիտական աշխատանք ապահովել:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր դիվանագիտական ծառայության մակարդակը ոչ պրոֆեսիոնալ է, այն սիրողական մոտեցման վրա է։ Համակարգում տեղ են գտել անձինք, որոնք կապ չունեն դիվանագիտության հետ։ Դեսպանի սխալը սակրավորի սխալ է, դրանից տուժում է ամբողջ պետությունը։ Շարունակվում է դեսպաններին հովանավորչությամբ նշանակելու պրակտիկան, դեսպան են դառնում կասկածելի մարդիկ»,- ասել է դիվանագետը:         

Ըստ Նավասարդյանի՝ պատերազմից հետո Հայաստանը չունի ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ինքնիշխանություն, ինչը վտանգում է պետականությունը և տարածքային ամբողջականությունը. «Արդյոք մեր դեսպաններն ի վիճակի՞ են դիվանագիտությամբ զբաղվելու։ Իրանի հետ մեր հարաբերությունների նման կոլապսն ունի հեռուն գնացող վտանգներ, մի շարք սխալներ ենք թույլ տվել։ Թուրքիան տարածաշրջանում առաջնային գործոն է դարձել։ 30 տարի Իրանը հանգիստ ապրում էր՝ հարևանությամբ ունենալով հայկական զորքեր, հիմա Արաքսի հովտում ադրբեջանցիներ և ահաբեկիչներ են»:

Մանրամասները՝ կզբնաղբյուր կայքում։