Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց


Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 24 18:37 2021

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանն իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

 

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

Շաբաթ երեկոյան Եկատերինբուրգում   RCC Boxing Promotions- ի բռնցքամարտի այս տարվա առաջին մրցաշարի  հիմնական մենամարտը ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Յունի և հայազգի Ժորա Ամազարյանի մենամարտն էր: Պայքարը շատ ծանր ստացվեց և ավարտվեց 4-րդ ռաունդի  ավարտից մեկ վայրկյան առաջ:

Մենամարտի սկզբում Համազարյանը ուժեղ հարված ստացավ ծնոտին և ընդմիջումից հետո փորձեց վրեժխնդիր լինել: Եվ դա նրան հաջողվեց. 4-րդ ռաունդի վերջում նա հուժկու հարվածով տապալեց  մրցակցին: Յունը վնասվածք ստացավ ընկնելիս և հոսպիտալացվեց ոտքի ենթադրյալ կոտրվածքով:
Նշենք, որ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել նախորդ տարվա հոկտեմբերին:




loading...