Ոտքը կորցրած զինծառայողը հիվանդանոցում հանդիպել է իր կեսին. Armtimes


Ոտքը կորցրած զինծառայողը հիվանդանոցում հանդիպել է իր կեսին. Armtimes
Հունվար 13 16:33 2021

Արդեն մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ պտտվում է պատերազմի մասնակից, ոտքը կորցրած Արման Բեգյանի եւ Մաշ Թորոսյանի՝ հիվանդանոցում ծանոթության եւ անսպասելի սիրո պատմությունը, հայտնում է Armtimes.com-ը:

 

 Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը: Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ մտադիր են նշանվել։ ֆեյսբուքյան իր էջում Արման Բեգյանին է անդրադարձել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Երանոսյանն Արմանի հետ լուսանկար է հրապարակել Էրեբունի բժշկական կենտրոնից, որին կից նաեւ գրել է․ «Պարզապես գնանք, տեսնենք ու շփվենք մեր հերոսների հետ։ Այսօր Էրեբունի հիվանդանոցում այցելեցինք մեր տղերքին»։ Մեկնաբանություններում Երանոսյանը նաեւ հայտնել է, որ ինքն է վարելու զույգի նշանադրության արարողությունը։ «Հայկական ժամանակը» փորձեց զրուցել Մաշ Թորոսյանի հետ, սակայն նա նշեց, որ շրջանառվող հիմնական լուրից բացի՝ այլ մանրամասներ ասել դեռ չեն ցանկանում։ Վերջինս հայտնեց, որ իրենց պատմությունը լուսաբանելու համար շատերն են դիմել, բայց զույգը նախ պատրաստվում է լրջացնել հարաբերությունները, դրանից հետո՝ նոր խոսել ու հետաքրքրող հարցերին պատասխանել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում