Ադրբեջանի մշակույթի նախարարը լուսանկարը հրապարակել է ոչ թե Աղդամի Շահբուլաղից, այլ Վրաստանի Ախալցխա քաղաքի բերդից


Ադրբեջանի մշակույթի նախարարը լուսանկարը հրապարակել է ոչ թե Աղդամի Շահբուլաղից, այլ Վրաստանի Ախալցխա քաղաքի բերդից
Հունվար 13 14:58 2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանավոր, «քաղաքակիրթ և մշակութասեր» Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը կատարել է «դարի բացահայտումը», իր Թվիթերում հրապարակել է մի լուսանկար՝ իբր Աղդամի Շահբուլաղ բերդից և գրել. «Սա Շահբուլաղ բերդն է վերջերս ազատագրված Աղդամում, որը կառուցվել է Ղարաբաղի Փանահ Ալի խանի կողմից 1752 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՃՈՒՀ փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանավոր, «քաղաքակիրթ և մշակութասեր» Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը կատարել է «դարի բացահայտումը», իր թուիթերյան էջում հրապարակելէ մի լուսանկար` իբր Աղդամի Շահբուլաղ բերդից և գրել. «Սա Շահբուլաղ բերդն է վերջերս ազատագրված Աղդամում, որը կառուցվել է Ղարաբաղի Փանահ Ալի խանի կողմից 1752 թվականին: Շահբուլաղը ճանաչվել է որպես լավագույն ճարտարապետական պաշտպանական շինություններից մեկը: Հայկական օկուպացիայի ընթացքում ենթարկվել էր փոփոխության` պատի մեջ խաչ էր տեղադրված»:

Իր ֆեյսբուքյան էջում նմանատիպ գրառում է կատարել նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը`ուղարկելով Բաքվի բոլոր դեսպանատներին:

Այս նյութը տարբեր մեկնաբանություններով և բազմաթիվ լեզուներով տարածել են թուիթերի և ֆեյսբուքի հազարավոր օգտատերեր, ինչպես նաև հրապարակվել է բազմաթիվ կայքէջերում: Վերջիններում տեղ գտած տարբեր մեկնաբանություններում հիմնականում ասվում է, թե հայերը փորձում են կեղծել պատմությունը և հայացնել Շահբուլաղի բերդը և ամբողջ Արցախը`խաչքարեր տեղադրելով բոլոր հուշարձանների վրա:

Ճշմարտությունը, սակայն հակառակն է: Իրականում լուսանկարը, որը հրապարակել է Ադրբեջանի մշակույթի նախարարը ոչ թե Աղդամի Շահբուլաղից է, այլ Վրաստանի Ախալցխա քաղաքի բերդից: Իսկ խաչ­քա­րը, որը տեղադրված է եղել կառուցման ժամանակից, տեղահանվել է 2011 թ.-ից հետո` վրացիների կողմից բերդում կատարված նորոգությունների ընթացքում: Կից ներկայացնում ենք նաև Ախալցխա բերդի այդ աշտարակի լուսանկարներ` կատարված 1980-ականներին:

Անար Քերիմովի գրառումը. https://twitter.com/anar_karim/status/1330786872063369216...

Էլնուր Ակկահվերդիևի գրառումը.

https://www.facebook.com/elnur.allahverdiyev78/posts/200482411468012/»,-ՀՃՈՒՀ փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

 

 

նկար

 

նկար

 

նկար

 

նկար


loading...