Մոուրինյուի ասուլիսը հետաձգվել է


Մոուրինյուի ասուլիսը հետաձգվել է
Մայիս 23 18:43 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակչի` «Այաքսի» հետ խաղից առաջ չեղյալ է համարել մամուլի ասուլիսը:
Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված այդ որոշմանը կողմ է եղել ՈւԵՖԱ-ն:
Հիշեցնենք, որ գիշերը «Մանչեսթեր Արենա» ստադիոնում կայացած Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի են ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 22 մարդ, իսկ 60-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում: