էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին (տեսանյութ18+)


էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին (տեսանյութ18+)
Դեկտեմբեր 4 03:37 2020

«Էլ չեմ կարողանում այստեղ մնալ, ես ետ եմ գնում  մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ». Ասկերանի շրջանի Սզնեգ գյուղի բնակիչ  Մանասյան Կամոյի վերջին խոսքերն են հարազատներին:

Պատերազմի օրերին  Կամո պապիկը  ընտանիքի հետ տեղափոխվել է Արտաշատ, որից հետո բարեկամները նրանց հյուրընկալել են Էջմիածնում:

Չնայած այն բանին,  որ շատ լավ են բոլորը վերաբերվել պապիկին ու ընտանիքին Կամո Մանասյանը  չի կարողացել համակերպվել այդ կարգավիճակի հետ ու որոշել  է կրկին մեկնել իր հայրենի գյուղը, ու հարկ եղած դեպքում՝ կռվել ու պաշտպանել գյուղը:

«Չկարողացանք  պապիկին համոզել, որ չգնա: Հայրենասեր, ազնիվ մարդ է: Հոկտեմբերի 25-ի ն գնաց, իսկ նոյեմբերի  1-ին ադեն լուր չունեցանք նրանից: Հակասական ինֆորմացիա կար.  իմացել էինք, որ գերի է ընկել, բայց վստահ չէինք: Թշնամու տարածած տեսանյութերից մեկում  այսօր ճանաչեցինք Կամո պապիկին:  Մարդը թշնամու տանջանքներին է ենթարկվում»,- ArmDay.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերեվարված պապիկի հարազատներից մեկը:

Տեսանյութում երևում է, որ Կամո պապիկն, իսկապես, համարձակ ու հայրենասեր մարդ է: Չնայած տանջանքներին, անընդհատ կրկնում է, որ ոչինչ չունի ասելու իրենց, եթե ուզում են՝ թող կրակեն:

Կամո  Մանասյանի ընտանիքը դիմել  է  Կարմիր Խաչին, բայց դեռ արդյունք չկա:

Թշնամու ձեռագիրը ծանոթ է մեզ: Մինչև վերջին կաթիլը ստորացնում ու տանջում են հայ գերիներին, մի բան էլ՝ տեսանկարահանում,  տեղադրում համացանցում: Գերիներից ամեն մեկի համար անկախ հարազատ լինելու հանգամանքից, ցավում ենք բոլորս:

Բոլորիս համար 1 խնդիրը այս պահին գերիներին վերադարձնելու հարցն է, սակայն ներկայիս իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինանին, կարծես թե դա այնքան էլ չի հուզում և տպավորություն է, որ այդ հարցով չի էլ զբաղվելու: