Կա մի մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. մեզ ասում էր՝ ռեսուրս չկա, բայց պետք է շարունակել պատերազմը. Մարուքյան


Կա մի մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. մեզ ասում էր՝ ռեսուրս չկա, բայց պետք է շարունակել պատերազմը. Մարուքյան
Նոյեմբեր 30 17:25 2020



Հոկտեմբերի 11-ի ԱԺ խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ մենք պարտվում ենք, բայց իր լուծումն այն է, որ պետք է լինի կարճ հրադադար եւ շարունակենք պատերազմը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ասել եմ՝ դիմի Ռուսաստանին՝ թող արագ դադարեցնեն: Պուտինն ասել է, որ Շուշին մնա ձեր վերահսկողության տակ, բայց փախստականները գան, ինքը չի համաձայնել: Նիկոլ Փաշինյանը իր «մեղավորի օրագրում» կամ «անմեղի օրգրում» դա չի հերքում: Ինքը հնարավորություն է ունեցել 20 օր շուտ պատերազմը դադարեցնել, բայց դա չի արել: Ինչո՞ւ: հաար ու մի պատճառ է բերվում, բայց դրանք ում են հետաքրքրում:

 

Պատերազմի ժամանակ երկու տարբերակ կա. կամ դու արագ ուժեղանում ես, գնում ես բոլորին կոտորում ես, կամ դու դադարեցնելում ես, որ չկոտորվես: Այստեղ կա մի մեղավոր, էդ մարդու անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է: Էսօրվա խնդիրները թողած, ամեն օր արդարանում է: Մեզ մոտ հարց է առաջացել, թե կա՞ ռեսուրս պատերազմը շարունակելու: ԱԽ նիստում էդ հարցն էլ ենք տվել, ասել են՝ չկա: Ինքն ասել է՝ տարբերակ չկա, սա Սարդարապատ է: Հաշվի չի առել, որ Սարդարապատի ժամանակ «Բայրաքթար» չի եղել»: