Արթուր Աբրահամն այցելել է Մասիս


Արթուր Աբրահամն այցելել է Մասիս
Մայիս 23 00:39 2017

Այսօր՝ մայիսի 22-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն: Արթուր Աբրահամը զրուցել է Մասիս քաղաքից և հարակից գյուղերից հանդիպման եկած երեխաների ու երիտասարդների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ինքնագրեր բաժանել, լուսանկարվել նրանց հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ և շփվել ձեզ հետ, սիրելի երիտասարդներ: Իմացեք, որ հաջողությունները միանգամից չեն տրվում, դրանք քրտնաջան աշխատանքի արդյունք են: Եղեք նպատակասլաց, համառ ու աշխատասեր և հաջողությունը կժպտա ձեզ: Վստահ եմ, որ ձեր շարքերում վաղվա աշխարհի չեմպիոններ կան»,- ասել է Արթուր Աբրահամը:
Այնուհետև Արթուր Աբրահամն այցելել է Մասիսում կառուցվող ընտանեկան առաջին մարզահամալիրի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: