«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Նա մասնակցած 34 խաղում դարձել է 37 գոլի հեղինակ:
Լա լիգայի 2-րդ լավագույն ռմբարկուն կատալոնական ակումբում Մեսսիի խաղընկեր Լուիս Սուարեսն է, ով 35 խաղում աչքի է ընկել 29 անգամ: Իսկ ահա «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում 25 գոլ ունի, սակայն 32-ամյա ֆուտբոլիստը 29 խաղի է մասնակցել:
Մեսսին ռմբարկուական մրցավազքում վերջին անգամ հաղթել էր 2012/13 մրցաշրջանում, որում դարձել էր 46 գոլի հեղինակ:










