Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի երկարաձգի պայմանագիրը թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, եթե թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչում պարտվի Ամստերդամի «Այաքսին», հաղորդում է mirror-ը:
Այդ տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդին» հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Անգլիայի առաջնությունում թիմը գրավել է 6-րդ տեղը, որը տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպումը մայիսի 24-ին է Ստոկհոլմում:










