Ռեալը շուտով կհայտարարի 16-ամյա Վինիսիուս Ժունիորի տեղափոխության մասին


Ռեալը շուտով կհայտարարի 16-ամյա Վինիսիուս Ժունիորի տեղափոխության մասին
Մայիս 21 15:14 2017

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել բրազիլական «Ֆլամենգո» ակումբի հետ՝ 16-ամյա Վինիսիուս Ժունիորի տեղափոխության շուրջ, հայտնում է «Globo Esporte»-ն:

Ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես պետք է որ հայտարարվի Իսպանիայի առաջնության ավարտից հետո:

Տրանսֆերի արժեքը 45 մլն եվրո է կազմում: 30 մլն եվրոն «սերուցքայինները» կվճարեն միանգամից, իսկ ևս 15 մլն եվրոն՝ հաջորդ մրցաշրջանի ընթացքում:

Անձամբ ֆուտբոլիստը կարող է Իսպանիա տեղափոխվել միայն հաջորդ ամռանը, քանի որ կանոնները թույլ չեն տալիս անչափահաս ֆուտբոլիստի ձեռք բերել:

2018 թվականի ամռանը «Ռեալն» իրավունք ունի բրազիլացուն վարձակալությամբ թողնել իր ներկայիս ակումբում՝ ևս մեկ տարով: