Հոկեյի ԱԱ. Կանադան հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ եզրափակիչ


Հոկեյի ԱԱ. Կանադան հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ եզրափակիչ
Մայիս 20 16:39 2017

Հոկեյի 2017 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Կանադայի հավաքականը Քյոլնի «Լանկսես Արենայում» ընդունեց Ռուսաստանի ընտրանուն և հաղթեց 4:2 հաշվով:

Այս հաղթանակի շնորհիվ Կանադայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Շվեդիա-Ֆինլանդիա զույգի հաղթողի հետ: Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22:15-ին:

Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա վաղը` մայիսի 21-ին: