Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն


Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մայիս 20 13:35 2017

Մինսկում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի