Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով


Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով
Մայիս 18 19:52 2017

Ադրբեջանցի ըմբիշ Թողրուլ Ասկերովը, ով հաղթել էր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում, մեկ տարով որակազրկվել է: Այս մասին, ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանցի մարզիկի որակազրկման պատճառը եղել է խթանիչների օգտագործումը:
Անալիզի արդյունքում պարզվել է, որ Ասկերովը օգտագործել է մեծ քանակությամբ Հիգենամին, ինչը այս տարվանից արգելված է բոլոր համաշխարհային հակադոպինգային գործակալությունների կողմից:
Այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է քաշի պահպանման համար: